Մշտական ներկայացուցիչ

 Ն.Գ. Պարոն Արմեն ՊԱՊԻԿՅԱՆ

  ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

 

 

  

Ծննդյան թիվը և վայրը

1973թ. նոյեմբերի 22, ք. Երևան

 

Կրթությունը

2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ

 

1990-1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում


Կրթաթոշակային ծրագրեր

2001թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Իտալիա 

 

1999 Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա


Աշխատանքային գործունեություն

2019թ. հունվարի 11-ից ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)

 

2018թ. նոյեմբերի 28-ից Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 

 

2016 - 2018թ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ2011 - 2016թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)

 

2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ

2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ

 

2011թ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

 

2007 - 2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

 

2005 - 2007թթ. ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ

 

2002 - 2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2002 - 2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա

 

1999 - 2002թթ. ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար

 

1997 - 1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար

   

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ և լիազոր դեսպան

  

Օտար լեզուների իմացություն

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
  

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու երեխա