Լուրեր

08.12.2017 • Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

07.12.2017 • ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը

Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահողին տարվա ընթացքում կազմակերպությունը առաջնորդելու, նախարարական խորհրդի այս նիստը լավագույնս կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար: Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին:

22.11.2017 • ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին&

Նոյեմբերի 22-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և բացման ելույթովհանդես եկավ ԵԱՀԿ ավստրիական նախագահության և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Երևանում "Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին" համաժողովին:

09.11.2017 • ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։

19.01.2017 • Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

Հունվարի 19-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1128-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նվիրված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ականավոր լրագրող և մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:

29.06.2016 • Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը

Հունիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։

16.06.2016 • Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը Հալեպի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ

Հունիսի 16-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

06.04.2016 • Դեսպան Կիրակոսյանի ելույթը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումներին նվիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի hատուկ նիստին

Ապրիլի 5-ին գումարվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին:

11.02.2016 • ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:

21.01.2016 • Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում Հրանտ Դինքի սպանության տարելիցի առնչությամբ

Հունվարի 21-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1086-րդ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: