• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին

28 ապրիլի, 2021
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության ներքո ԵԱՀԿ ԱՀՖ անվտանգության երկխոսության ձևաչափով առաջին նիստը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին:

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ չնայած հակամարտությունների բնույթն էապես փոխվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոդիֆիկացիայից հետո, ԵԱՀԿ տարածաշրջանում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների բնույթը մնացել է անփոփոխ՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորում,  ռազմագերիների և գերեվարված այլ անձանց  նկատմամբ խոշտանգումներ  և դաժան ու անմարդկային վերաբերմունք, արգելված զինատեսակների կիրառում և այլն:

Նիստին բանախոսություններով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր իրավախորհրդատու Կորդուլա Դրոգեն:

Մասնակից պետություններին ներկայացվեցին Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների, մարտական անօդաչու  թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների օգտագործումը, հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների դրսևորումները, մշակութային ժառանգության ոչնչացումը:

Նշվեց նաև, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Մասնակից երկրներին ներկայացվեցին ՀՀ զինված ուժերում  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և սկզբունքները բարեվարքության կանոնների ներդաշնակ մաս դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադարձ կատարվեց նաև միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ապահովելու համար երկրների կողմից անհրաժեշտ օրենսդրական և պրակտիկ քայլերին։ Նշվեց, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պաշտպանության միջոցները պետք է կիրառվեն առանց բացառության։

Նիստին ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ մասնակից երկրների պատվիրակությունները, որոնք բարձր գնահատեցին ԵԱՀԿ ԱՀՖ շրջանակներում միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով քննարկումներ կազմակերպելու Հայաստանի նախաձեռնությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: