• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

Հայաստան - ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 հարթություններով, այսպես կոչված «զամբյուղներով»` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային: ԵԱՀԿ տեսանկյունից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը նույնքան կարևոր են անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար, որքան ռազմաքաղաքական խնդիրների լուծումը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝ հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:

Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.

  • Գագաթաժողովը
  • Նախարարների խորհուրդը
  • Մշտական խորհուրդը
  • Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը

ԵԱՀԿ աշխատանքը առաջնորդելու, համակարգելու և կազմակերպության ղեկավարման համար այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար ԵԱՀԿ-ն մեկ տարով ընտրում է նախագահություն: ԵԱՀԿ-ն 2019թ. նախագահում է Սլովակիան: Նրան աշխատանքներն իրականացնելիս աջակցում են նախկին և հաջորդ նախագահությունները, որոնք գործող նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ Տրոյկան. ներկայումս` Իտալիա, Սլովակիա և Ալբանիա: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:

ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է Վիեննայում:

Կազմակերպության մասնագիտացված մարմիններն են.

  • Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը:
  • Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը:
  • Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների և համագործակցության մարմին է:

ԵԱՀԿ աշխատանքները տեղերում արդյունավետ կերպով իրականացնելու, կազմակերպության նպատակներն ու սկզբունքները տարածելու և մասնակից երկրների հետ համագործակցության համակարգման նպատակով գործում են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպժիկը (Լեհաստան):

Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:

2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն շարունակելու ՀՀ համար առաջնային ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն ներառում է ծրագրային ուղղություններԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ Հ. Կոնջորյանը (պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը»), Լ. Նազարյանը («Իմ քայլը»), Տ. Ուրիխանյանը («Բարգավաճ Հայաստան»), Հ. Դանիելյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «Իմ քայլը»), Մ. Կարապետյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «Իմ քայլը») և Ա. Սամսոնյանը (փոխարինող անդամ, «Լուսավոր Հայաստան»):

Հիմնական փաստաթղթեր

  • Հելսինկիի եզրափակիչ ակտ -1975թ.
  • Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա – 1990թ.
  • Հելսինկիի փաստաթուղթ - 1992թ․
  • Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթ - 1994թ.
  • Եվրոպական անվտանգության խարտիա – 1999թ.
  • Աստանայի հռչակագիր – 2010թ.

Օգտակար հղումներ

www.osce.mfa.am

http://www.osce.org/

http://www.osce.org/cio

http://www.osce.org/mg

http://www.oscepa.org/

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: