• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիային

21 հունվարի, 2021
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիային
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 21-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի “Ընթացիկ հարցեր” կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հետևանքներին՝ մասնավորապես անդրադառնալով ռազմագերիների և Ադրբեջանի կողմից գերեվարված և անօրինական պահվող քաղաքացիական անձանց խնդրին։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում խորը մտահոգություն հայտնեց Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի, մասնավորապես, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումների կապակցությամբ։

Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պահպանում են այն դիրքերը որոնք զբաղեցնում են հրադադարի հաստատման պահին։ Սակայն, դեկտեմբերի 11-ին, ադրբեջանական զինված ուժերը, կոպիտ խախտելով նշված պարտավորությունը, օկուպացրել են Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 64 հայ զինծառայող։

ՀՀ մշտական ներկայացուցիչը անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից հայ զինծառայողներին որպես ահաբեկիչ ներկայացնելը և այդ անհիմն մեղադրանքի հիման վրա քրեական գործընթաց հարուցելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարաությունը։ Դեսպան Պապիկյանը, նշելով համացանցում և սոցիալական հարթակներում լայնորեն շրջանառվող հայ ռազմագերիների հանդեպ գործադրվող կտտանքների, նսեմացնող և անմարդկային վերաբերմունքի մասին վկայող տեսանյութերը, մտավախություն հայտնեց հայ զինծառայողների առողջությանը և կյանքին սպառնացող վտանգի մասով։ Դեսպանն ավելացրեց, որ ռազմագերիների և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված այլ անձանց հանդեպ նման դրսևորումները Արցախի ժողովրդի դեմ վախի և ահաբեկման միջոցով էթնիկ զտման քաղաքականության իրականացման վկայությունն է։

Դեսպան Պապիկյանն խոսեց նաև Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում և կանաց մասին՝ շեշտելով, որ հայ ռազմագերիները և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված այլ անձինք հայտնվել են պատանդի կարգավիճակում և Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես Արցախի և Հայաստանի վրա որպես ճնշման գործիք։

Ադրբեջանին կոչ արվեց հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ իր պարտավորությունները, և անհապաղ և որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։

Այնուհետև, դեսպան Պապիկյանը Մշտական խորհրդի ուշադրությունը հրավիրեց և Հայաստանի խորը մտահոգությունը հայտնեց ս․թ․ փետրվարի 1-12-ը Ղարսում՝ Հայաստանի սահմանների մոտակայքում անցկացվելիք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների կապակցությամբ։ Նա նշեց, որ ակնհայտ հարձակողական բնույթ ունեցող չհայտարարված զորավարժությունների անցկացումը Արցախի պատերազմում փխրուն զինադադարի հաստատումից գրեթե անմիջապես հետո էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանը և չի նպաստի վստահության և մթնոլորտի հաստատմանը՝ որը հակասում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար հնչող Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Դեսպանը նկատեց, որ այդ գործողություններն ավելի խոսուն են քան հնչող հայտարարությունները։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը հնարավոր է միայն հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի, տեղահանված բնակչության իրենց տներն անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման միջոցով։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: