• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

28 հունիսի, 2018
Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

 

Հունիսի 26-ից 28-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

 

Համաժողովի բացման նիստում իր ելույթում Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ԵԱՀԿ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության իրավիճակի ձևավորման հիմնական գործոններին, այս առումով առանձնացնելով բաժանարար գծերի վերացման գործում առաջընթացի բացակայությունը, միջազգային բազմակողմ համագործակցության  շարունակական հետընթացը և ռազմական հավասարակշռության փոփոխության բացահայտ փորձերը:

 

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, շարունակաբար խախտելով սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմը և վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունները, Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառմամբ և ռազմատենչ հռետորաբանությամբ ի ցույց է դնում իր կողմից խաղաղության հաստատման հանձնառության բացակայության մասին:

 

Աշոտ Հովակիմյանը մտահոգիչ համարեց ԵԱՀԿ նվազող ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում` օրինակ բերելով Ադրբեջանի կողմից կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:

 

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այս համատեքստում նշվեց, որ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածությունների իրականացումը, ավելին՝ փորձում է ընդլայնել լարվածության աշխարհագրական ընդգրկումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում,  ուստի ամբողջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքների համար:

 

ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանին ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության համար հակամարտության բոլոր կողմերի լիակատար ներգրավվածության կարևորությունը:

 

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի հաջողության համար: ԱԳ նախարարի տեղակալն այս համատեքստում նշեց, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։

 

ՀՀ պատվիրակությունը ելույթով հանդես եկավ նաև սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության վերակառուցման միջոցներին նվիրված նիստին` մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին, որոնք տեղի են ունենում ոչ թափանցիկ ձևով և զենքերի արտահանման վերահսկման ռեժիմի խախտումներով՝ անտեսելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները և ուժի կիրառման սպառնալիքները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: