• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Արմեն Պապիկյանի հայտարարությունը Ադրբեջանում ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսման վերաբերյալ

04 հունիսի, 2020
Դեսպան Արմեն Պապիկյանի հայտարարությունը Ադրբեջանում ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 4-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1270-րդ նիստի օրակարգում Հայաստանի նախաձեռնությամբ ներառվեց «Ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության խրախուսումը Ադրբեջանում» հարցը, որի շուրջ  ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ:

Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրեց ՄԻԵԴ-ի ս.թ. մայիսի 26-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճռի և 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած դատավարության մանրամասներին: Ներկայացրեց մարդասպանի արտահանձնման, ներման և հերոսացման ընթացքը՝ շեշտելով ադրբեջանական բարձր իշխանությունների կողմից շարունակաբար դրսևորվող հայտայացության և ատելության խոսքի  փաստը:

Դեսպանն ընդգծեց, որ հարցը բարձրացնելու նպատակն է ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացնել, որ այն անձինք, որոնք այսօր միջազգային հանրությանը փորձում են ապացուցել խաղաղությանն և հանդուրժողականությանն իրենց հանձնառության իսկությունը, այդ նույն անձինք են, որոնք հերոսացնում են ատելության հիմքով իրականացված մարդասպանությունը:

Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ամոթալի վարքագծին, ներառյալ Նախագահի կայքում բացված հատուկ էջին, որի նպատակն էր մարդասպանի արդարացումը՝ զուգորդված հերոսացմամբ:

Համառոտ ներկայացնելով դատարանի վճիռը՝ դեսպանը նշեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 14-րդ  (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հղում կատարելով դատավճռի համապատասխան կետերին՝ նշեց, որ Ադրբեջանի կառավարության փորձերը ժխտելու և արդարացնելու Գուրգեն Մարգարյանի  սահմռկեցուցիչ սպանությունը և սպանության փորձը հերքվել է թե՛ Հունգարիայի դատարանի և թե՛ ՄԻԵԴ-ի կողմից: Ավելին, դատարանի վճռով հաստատվել է, որ մարդասպանի արդարացումը և հանցագործության հերոսացումը պայմանավորված է եղել զոհերի էթնիկ պատկանելիությամբ:

Հիշատակվեց, որ Ադրբեջանի գործողությունները արժանացել են խիստ դատապարտման բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների կողմից, որոնց թվում են Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը և Եվրոպական Խորհրդարանը, որն ընդունել է համապատասխան բանաձև այդ կապակցությամբ: Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ մինչ օրս Ադրբեջանը որևիցե մակարդակով չի զղջացել այս արգահատելի հանցագործության համար: Ավելին, ադրբեջանական իշխանությունները պետական բարձր մակարդակով շարունակում են իրենց հատկանշական ոճով արդարացնել ատելության և էթնիկ պատկանելության հիմքով կատարված հանցագործությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որն ուղղորդվում է պետական մակարդակով հայատյացության խրախուսմամբ և իր արտացոլումն է գտել նաև ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված դատավճռում, գալիս է  ևս մեկ անգամ հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ չի կարող ստանձնել հայկական բնակչության որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը:  Ավելին, Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: