• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարի զեկույցների

19 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը՝ ի պատասխան  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարի զեկույցների
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպշիկի և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Սուլո Մուստաֆարայի կողմից ներկայացված զեկույցի։

Դեսպան Պապիկյանը նշեց, որ Համանախագահները, լինելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափը, տարիներ ի վեր կուտակել են անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն հակամարտության պատմության և զարգացումների վերաբերյալ և, հետևապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող բոլոր հարցերը ենթակա են քննարկման այս ձևաչափում։

Դեսպան Պապիկյանն ավելացրեց, որ, ցավոք սրտի, Համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի շուրջ երեք պայմանավորվածությունները խախտվել են Ադրբեջանի կողմից՝ բանակցային սեղանից հեռանալուց անմիջապես հետո։

Հայաստանը մշտապես եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացի ջատագովը, և 44 օր Ադրբեջանի կողմից սանձազերծած չափազանց դաժան պատերազմից հետո շարունակում է պնդել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Հայաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հետևողականորեն մերժելով «ամենը կամ ոչինչ» մոտեցումը և ուժի սպառնալիքի կամ դրա օգտագործման վրա հիմնված գործողությունները: Հետևաբար, ագրեսիայի և պատերազմի արդյունքում ձևավորված ցանկացած իրավիճակ, որը միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնածավալ խախտումների, ռազմական հանցագործությունների և էթնիկ զտման արդյունք է, որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ հիմնախնդրի կայուն և տևական քաղաքական լուծման համար:

Դեսպանը ողջունեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներդրած անձնական և անխոնջ ջանքերը՝ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ ռազմական  գործողությունների դադարեցման և ներկայումս դրա պահպանման գործում։

Միևնույն ժամանակ, ըստ դեսպանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հիմնական խնդիրները պահանջում են քաղաքական լուծում, և դրանք պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հովանու ներքո ընթացող բանակցությունների շրջանակներում:

Արցախի քաղաքական կարգավիճակին, Արցախի բնակչության անվտանգության և պաշտպանվածության, վերջին ժամանակներս տեղահանված անձանց արժանապատիվ և անվտանգ վերադարձին առնչվող հիմնախնդիրները՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման հիմնասյուներն են:

Դեսպանն ի գիտություն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի զեկույցը՝ նշելով, որ վերջինիս գրասենյակը ԵԱՀԿ միակ ներկայությունն է հակամարտության գոտում և տարիներ շարունակ կարևոր դեր է խաղացել հրադադարի ռեժիմի դիտարկման և ռազմական գործողությունների վերսկսման ռիսկի նվազեցման առումով: Միաժամանակ Covid-19 համավարակով պայմանավորված գրասենյակի կողմից դիտորդական առաքելությունների կասեցումը բացասական ազդեցություն ունեցավ գրասենյակի կողմից իր մանդատի իրականացման գործում:

Դեսպան Պապիկյանը, աջակցություն հայտնելով ՄԽ համանախագահներին, կոչ արեց կրկնապատկել իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: