• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին

19 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ 44 օր տևած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործած ռազմական և մարդկության դեմ

հանցագործություններին, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունն վերացնելու  արդեն իսկ արձանագրված փորձերին, Արցախի դեմ պատերազմում Սիրիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավմանը, Թուրքիայի քաղաքական և հատկապես ռազմական անմիջական մասնակցությանը։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի ուղղակի մասնակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայում, ինչպես նաև Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավումը Հարավային Կովկասում, Հայաստանն այլևս չի համարում Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասու և հավասար անդամ։ «Թուրքիան չի կարող և չպետք է որևէ դեր ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, քանի որ իր գործողություններով խոչընդոտում է կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի հնարավորությունը։ Կոչ ենք անում մասնակից պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Հարավային Կովկասից իր զինված անձնակազմը, սպառազինությունը,  փոխկապակցված ահաբեկչական և ջիհադիստական խմբավորումները դուրս բերելու, ինչպես նաև իր ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը դադարեցնելու համար»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: