• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցին

20 մայիսի, 2021
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ հարցը:

Ներկայացնելով Հայաստանի պետական սահմանի Սյունիքի և Գեղարքունիկի հատվածներում ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները, հանդիսանալով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ սկզբունքների և հանձնառությունների կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ մայիսի 12-ից ի վեր ՀՀ իշխանությունները փորձում են խաղաղ միջոցներով կարգավորել իրավիճակը՝ խուսափելու զոհերից և լարվածության հետագա աճից, և այս նպատակով ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով դեսպան Պապիկյանը տեղեկացրեց, որ առ այսօր խորհրդակցությունները որևէ արդյունք չեն տվել, ավելին՝ ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին նախատեսված հանդիպմանը:

Դեսպան Պապիկյանն այնուհետև նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ոտնահարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այդ շրջաններում բնակիչների մարդու իրավունքները: Ավելին՝ ադրբեջանական զինծառայողները ահաբեկում են սահմանամերձ գյուղերի և համայնքների բնակչությանը՝ պահանջելով նրանցից հեռանալ այդ տարածքներից, հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ չհայտարարված զորավարժությունների անցկացման և Հայաստանի սահմանների երկայնքով սպառազինությունների և զորքերի կուտակման լույսի ներքո, Ադրբեջանի նման այս ապակառուցողական և սադրիչ գործողությունները նպատակ ունեն սրել իրավիճակը և խափանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, որ տեղի է ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դեպան Պապիկյանը նշեց, որ նշված գործընթացները քաղաքական և իրավական բնույթի են և ենթադրում են կայունության, անվտանգության և փոխադարձ վստահության մթնոլորտի առկայություն:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ստեղծված իրավիճակը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու իր ջանքերը: Սակայն լարվածությունը թուլացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանն անհապաղ դուրս բերի իր զինված ուժերի Հայաստանի տարածքից և դադարեցնի լարվածությունը սրելու իր գործողությունները:

Դեսպան Պապիկյանը նաև կոչ արեց ԵԱՀԿ Շվեդական նախագահությանը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի սադրիչ և անպատասխանատու գործողություններին՝ տարածաշրջանում հետագա լարվածությունից խուսափելու համար:




կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: