• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ գերեվածված անձանց հարցին

20 մայիսի, 2021
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ գերեվածված անձանց հարցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ հարցը, որի շուրջ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Դեսպան Պապիկյանը նշեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից սանձազերծած պատերարազմին վերջ դրած նոյեմբերի 9-ի հայտարարությունից նույնիսկ վեց ամիս անց Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ բացահայտ կերպով խախտելով միջազգային իրավունքը, Ժնևի կոնվենցիաները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները և լիովին անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը, կեղծ և մտածածաին նարատիվներ տարածելով, փորձում է խեղաթյուրել հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց կարգավիճակը:

Դեսպան Պապիկյանն այնուհետև ներկայացրեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց հանդեպ կտտանքների և դաժան վերաբերմունքի մասին փաստերը՝ ներառյալ գերությունից վերադարձաց անձանց բժշկական քննության արդյունքները և նրանց վկայությունները: Այս առումով ՀՀ մշտական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծեց հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց կյանքին և առողջությանը վտանգի իրական սպառնալիքը: 

Դեսպան Պապիկյանը նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարության կապակցությամբ՝ հայ ռազմագերիների դեմ հարուցված «ահաբեկչության» հիմքով կեղծ և մտածածին մեղադրանքների գործի քննությունը մոտ ժամանակներում ավարտելու մասին: Այս առումով ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանը իր սեփական երկրում ընդդիմադիր գործիչներին լռեցնելու և բանտերը նրանցով լցնելու տարիներ ի վեր կուտակած փորձը և գործիքակազմը՝ այդ թվում կտտանքները և ֆիզիկական և հոգեբանակն բռնության կիրառումը, այժմ ծառայեցնում է հայ ռազմագերիներից այսպես կոչված «խոստովանություններ» կորզելու համար:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը ևս մեկ անգամ կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջինիս անօրինական գործելաոճը դադարեցնելու և միջազգային պարտավորությունները կատարելու և հայ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակելու նպատակով:    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: