• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված սպառազինությունների վերահսկմանը և ԵԱՀԿ անվտանգության ու վստահության կառուցման միջոցներին

27 մայիսի, 2021

Ս.թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված սովորական սպառազինությունների վերահսկմանը և ԵԱՀԿ անվտանգության ու վստահության կառուցման միջոցներին:  

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ սպառազինությունների վերահսկման ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում անվտանգության ու վստահության կառուցման միջոցները, որոնք ստեղծվել են Եվրոպայում անվտանգության ու կայունության ապահովման և ռազմական թափանցիկության ու վստահության միջոցով պատերազմների բացառման նպատակով, վտանգված են ոչ միայն դրանց շարունակական խախտումներով և ուժի կիրառման դեպքերով, աշխարհաքաղաքական առճակատումներով, այլև նոր սպառնալիքներով, որոնք կարող են հանգեցնել սպառազինությունների վերահսկման առկա գոծիքակազմի վերացմանը: Նման պայմաններում ԵԱՀԿ ԱՀՖ՝ որպես վերջիններիս կատարումն ապահովելուն ուղղված երկխոսության հարթակի դերն առավել քան կարևոր է դառնում:

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս Անահիտ Նալբանդյանը, ԱՄՆ պետքարտուղարության սպառազինությունների վերահսկման բյուրոյի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Ուիկմանը, ՌԴ ԱԳՆ չտարածման ու սպառազինությունների վերահսկման ստորաբաժանման պետի տեղակալ Անտոն Մազուրը և ՄԱԿ-ի զինաթափման հարցերի Վիեննայի գրասենյակի տնօրեն Վալեր Մանտելսը:

2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համատեքստում ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին սպառազինությունների վերահսկման ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտման հետևանքները: Անդրադարձ կատարվեց Եվրոպայում սովորական  զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի խախտումներին, մասնավորապես, սպառազինությունների անվերահսկելի կուտակումներին ու առանց ծանուցման անցկացվող լայնածավալ զորավարժություններին, որոնք օգտագործվել են նաև պատերազմի նախապատրաստվելու նպատակով:

Մասնակից պետությունները բարձր գնահատեցին սպառազինությունների վերահսկմանը և անվտանգության ու վստահության կառուցման միջոցներին նվիրված նիստ գումարելու ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նախաձեռնությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը և ներկայացնելով իրենց մոտեցումները վերջիններիս կատարումն ապահովելու վերաբերյալ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: