• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության ապահովմանը

23 հունիսի, 2021

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության ապահովմանը: 

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց ռազմական թափանցիկության և կանխատեսելիության ապահովման նշանակությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման կանխարգելման տեսանկյունից: Դեսպան Պապիկյանը նշեց, որ վստահության և անվտանգության կառուցման միջոցների ընդունմամբ, այդ թվում զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության ապահովման մասով, ԵԱՀԿ մասնակից պետությունները սահմանել են ԵԱՀԿ պատասխանատվության գոտում միջադեպերի, ճգնաժամերի ու հակամարտությունների կանխարգելման  միջոցները:

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ փոխգնդապետ Կարեն Մուրադյանը, Գերմանիայի ՊՆ Անվտանգության ու պաշտպանական քաղաքականության բաժնի ղեկավար ծովակալ Աքսել Ռիստաուն, Ջ. Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի դասախոս Յասեն Կաստիլյոն և Ավստրիայի ՊՆ Ռազմական քաղաքականության բաժնի ղեկավար գնդապետ Ռոնալդ Վարթոկը: 

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումները, մասնավորապես, առանց ծանուցման անցկացվող լայնածավալ զորավարժությունները, որոնք 2016 և 2020թթ. հանգեցրեցին Արցախի դեմ պատերազմի: Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմից հետո Ադրբեջանի սադրանքներին, այդ թվում Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտմամբ, ներառյալ Թուրքիայի հետ համատեղ անցկացված հինգ լայնածավալ զորավարժություններին: Նշվեց, որ դրանով Ադրբեջանը ցուցադրում է իր արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ իր հանձնառությունների, պատասխանատու վարքագծի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության հանդեպ, ինչն Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առնչությամբ դարձնում են երեսպաշտ և ապակողմնորոշող:  Ընդգծվեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմները պետք է ծառայեն՝ որպես ռազմական թափանցիկության բացակայության անվտանգային հետևանքների մշտական հիշեցում: Այս համատեքստում կոչ արվեց ԵԱՀԿ մասնակից պետություններին հանդես գալ ԵԱՀԿ հանձնառությունների խախտումների հստակ քննադատությամբ: 

Մասնակից պետությունները բարձր գնահատեցին զորավարժությունների և ռազմական գործողությունների վերաբերյալ թափանցիկության թեմային նվիրված նիստ գումարելու ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նախաձեռնությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ համապատասխան հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: