• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված փոքր սպառազինությունների ու թեթև զինատեսակների և սովորական զինամթերքի պաշարների ոլորտում ԵԱՀԿ աջակցության մեխանիզմին

07 հուլիսի, 2021

Հուլիսի 7-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված փոքր սպառազինությունների ու թեթև զինատեսակների (ՓՍԹԶ) և սովորական զինամթերքի պաշարների (ՍԶՊ) ոլորտում ԵԱՀԿ աջակցության մեխանիզմին:   

Բացելով նիստը՝ դեսպան Արմեն Պապիկյանն անդրադարձավ փոքր ու թեթև զենքերի ավելորդ ու ապակայունացնող կուտակումներից և անվերահսկելի շրջանառումից բխող անվտանգային մարտահրավերներին՝ նշելով, որ փոքր ու թեթև զենքերը խոչընդոտում են հակամարտությունների կանխարգելմանը ու կարգավորմանը,  խախտում մարդու իրավունքները, խոչընդոտում կայուն զարգացմանը, սնուցում ահաբեկչություն ու կազմակերպված հանցավորություն: Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ՓՍԹԶ ապակայունացնող կուտակումների և անվերահսկելի ու անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է վերահսկողության արդյունավետ և ուժեղ ազգային մեխանիզմներ, ինչպես նաև միջազգային համագործակցություն: 

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին Չերնոգորիայի պաշտպանության նախարարության ՓՍԹԶ ու ՍԶՊ հարցերով ավագ խորհրդական, փոխգնդապետ Նեբոյսա Լուկովիչը, Ավստրիայի պաշտպանության նախարարության զենքերի ու զինամթերքի լոգիստիկ հարցերով կարողությունների կառուցման բաժնի ղեկավար Վերներ Կերնմայերը և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի ԱՀՖ աջակցության բաժնի պետ Ռոբին Մոսինկոֆը, ովքեր ներկայացրեցին ՓՍԹԶ ու ՍԶՊ ոլորտում ծրագրերի արդյունավետության ապահովման հիմնական նախապայմանները և ԵԱՀԿ աջակցությունն այս ուղղությամբ:  

Հանդիպմանը ներկայացվեցին մասնակից պետությունների ազգային ջանքերը ՓՍԹԶ ու ՍԶՊ վերահսկողության և դրանց անվտանգ ու ապահով պահպանման ուղղությամբ: Ընդգծվեց ԵԱՀԿ համապատասխան հանձնառությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը:  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: