• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի և Մշտական խորհրդի համատեղ նիստը՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարում ԵԱՀԿ դերակատարությանը

14 հուլիսի, 2021
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի և Մշտական խորհրդի համատեղ նիստը՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարում ԵԱՀԿ դերակատարությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 14-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահությունը և ԵԱՀԿ Շվեդական նախագահությունը կազմակերպեցին համատեղ նիստ՝ նվիրված ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ԵԱՀԿ դերակատարությանը և հանձնառություններին: 

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ահաբեկչությունը շարունակում է վտանգել միջազգային անվտանգությունը և կայունությունը: Անդրադառնալով ահաբեկչության վերջին դրսևորումներին, մասնավորապես, օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների երևույթին և ահաբեկիչների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը, դեսպան Պապիկյանն ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարում համապարփակ և  համակարգված միջազգային ջանքերի կարևորությունը:

Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Վլադիմիր Վորոնկովը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աղասարյանը, Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Մագնուս Նորելը և հետախուզական ուսումնասիրությունների ֆրանսիական կենտրոնի տնօրեն Էրիկ Դենեսեն:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աղասարյանը և ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրեցին 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման և պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և նրանց ընտանիքների բնակեցման միջոցով տարածաշրջանի էթնիկ կազմը փոփոխելու Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերի վրա: Նշվեց, որ ԵԱՀԿ-ն՝ որպես անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային ամենամեծ կազմակերպություն, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ԵԱՀԿ տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայությունից բխող սպառնալիքների հասցեագրման ուղղությամբ:  

Մասնակից պետությունները քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարում ազգային և միջազգային մեխանիզմների դերը: Կարևորվեց հակահաբեկչության ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: