• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1326-րդ նիստին

29 հուլիսի, 2021
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1326-րդ նիստին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Նա տեղեկացրեց հուլիսի 28-ին և 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված հարձակման մասին, ինչի արդյունքում Հայաստանի երեք զինծառայող զոհվել են, իսկ չորսը՝ վիրավոր:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի և այդ ընթացքում կատարված հանձագործությունների,արցախցիների նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունների, ներառյալ էթնիկական զտումների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների բացահայտ ոտնահարման առնչությամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայությունը խրախուսում է Ադրբեջանին շարունակել օգտագործել ուժի կիրառումը որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիք՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Այս համատեքստում դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական սադրանքը, որն էլ ավելի խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և որ իրավիճակի հետագա սրման համար ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանի զինված սադրանքները այդ երկրի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Այս համատեքստում դեսպան Պապիկյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հանդեպ հնչեցրած անհիմն և մտածածին տարածքային պահանջներին:

Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ափսոսանքով նկատեց, որ մինչ այս պահը ԵԱՀԿ գործող նախագահող՝ Շվեդիայի ԱԳ նախարարը չի անդրադարձել և չի դատապարտել անցած օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին:

Խոսելով Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ տարբեր կեղծ մեղադրանքներով դատական գործերի և վճիռների մասին, դեսպն Պապիկյանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի այս քայլերը, որոնք հակասում են 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Ադրբեջանը, անդադար ավելացնելով լարվածությունը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախում, նպատակ ունի անվերջ հետաձգել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և, հեևաբար, նաև հակամարտության կայուն և հարատև խաղաղ կարգավորումը:

Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ներգրրավվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և շարունակելու է աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

 

 

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: