• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1426 հատուկ նիստին

07 հունիսի, 2023
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1426 հատուկ նիստին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 6-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած ելույթի:

Իր խոսքում դեսպան Պապիկյանը, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձավ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրված հումանիտար ճգնաժամին։

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման և տևական խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվեց Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրման և արցախահայության անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց անցած տարվա սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո ԵԱՀԿ առաքելության ժամանումը Հայաստան։ 

Շեշտվեց ԵԱՀԿ մեխանիզմների և հաստատված ձևաչափերի փորձի և առկա գործիքակազմի կիրառման կարևորությունը` տարածաշրջանում  հակամարտային հարցերի կարգավորման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: