• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների զեկույցի կապակցությամբ

07 հնս, 2025

 Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցի, հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է.

«Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած՝ նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորությունը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը (PC.DEL/936/10): Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել:»

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձեւաչափի դեմ:

Եզրափակելով ելույթը՝ Աշոտ Հովակիմյանն ասել է. «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերվում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահության ամրապնդման ուղղված առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: