• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին

22 փետրվարի, 2013

Ս.թ. փետրվարի 21-22-ը Վիեննայում կայացավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային հանդիպումը: Այս միջոցառմանը մասնակցեց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ազգային պատվիրակությունը` Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը և Խաչիկ Հարությունյանը:

Վիեննայի հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա առաջնային խնդիրները` մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության, ԵԱՀԿ անվտանգության համայնք ձևավորելու Հելսինկի+40 գործընթացի շրջանակներում, ինչպես նաև ԵԱՀԿ հարակից տարածաշրջաններում, այդ թվում` Սիրիայում, ստեղծված իրավիճակը:

ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում քննարկվեցին նաև աշնանային հանդիպումից ի վեր կազմակերպության կոմից իրականացրած գործունեությունը: Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնինո Պիցուլան ներկայացրեց Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հայտարարությունը, որտեղ արձանագրված է ընտրությունների կազմակերպման և իրականացման ուղղությամբ ՀՀ կողմից կատարված առաջընթացը:

ՀՀ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային հանդիպման քննարկումներին` հանդես գալով մի շարք դիտարկումներով և հարցադրումներով, որոնք, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնում էին ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խնդիրներին:

Վերջինիս շրջանակում ՀՀ պատվիրակության ղեկավարը առանձնահատուկ անդրադարձ կատարեց վերջերս հայ տարեց անձանց հանդեպ Թուրքիայում իրականացվող բռնությունների, Թուրքիայի կողմից ԵԱՀԿ սկզբունքներին հակառակ Հայաստանի քսանայմա շրջափակման շարունակման, Ստեփանակերտի օդանավակայանի բացման քաղաքականացման, Ադրբեջանի ժողովրդական գրող Ակրամ Այլիսլիի հանդեպ իրականացվող հետապնդումների անթույլատրելիությանը, ինչպես նաև ներկայացրեց սիրիական ճգնաժամի արդյունքում սիրիահայ համայնքի խնդիրները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: