• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի Հայաստանի նախագահության փակման նիստ

21 հուլիսի, 2021
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի Հայաստանի նախագահության փակման նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության փակման նիստը: Ամփոփիչ  ելույթով հանդես եկավ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը:

Իր խոսքում դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը ստանձնել է ԱՀՖ նախագահությունն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ խաղաղությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում վտանգված են: Այս առումով նա նշեց ՀՀ նախագահության գերակայությունների արդիականությունը և ընդգծեց Հայաստանի մոտեցումը, որ ԵԱՀԿ հանձնառությունների շարունակական և միտումնավոր խախտումները վտանգում են խաղաղությունը և հող նախապատրաստում ուժի կիրառման համար:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԱՀՖ ՀՀ նախագահության ընթացքում ԵԱՀԿ հանձնառությունների խախտումները, մասնավորապես, լայնածավալ ռազմական գործողությունները,  շարունակել են վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի խաղաղությունը և անվտանգությունը:

Ամփոփելով Հայաստանի նախագահությունը՝ դեսպան Պապիկյանն անդրադարձավ վերջին երեք ամիսների ընթացքում կազմակերպված երկխոսություններին և քննարկումներին՝ առանձնացնելով ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ կազմակերպված համատեղ նիստն ահաբեկչության դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում քննարկվեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման վտանգները: Ընդգծվեց, որ վստահության վերականգնման ԱՀՖ ՀՀ նախագահության գերակայության իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք Հելսինկիի համագործակցության ոգուն համահունչ, և որ ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր: Նա կարևորեց անկեղծ երկխոսությունը եվրոպական միասնական և անբաժանելի անվտանգության հարատև ապահովման առումով, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը՝ ընդհանուր սկզբունքների և հանձնառությունների հարգման և համագործակցության խթանման առումով: 

ԵԱՀԿ մասնակից պետությունները շնորհավորեցին Հայաստանին նախագահության հաջող անցկացման համար և շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահությանը հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ կազմակերպելու համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: